-
13.07.2024|
21:06
Հեյդարը խնդրեց Պրիմակովին:
Պրիմակովը կարգադրեց Գրաչովին կազմակերպել:
Գրաչովը շահագրգիռ կողմից ճշտեց իր հասանելիքը ու ստացավ:
-
13.07.2024|
08:49
Ակնյայտ է` Նիկոլ Փաշինեանի «իրական Հայաստան» գաղափարախօսութիւնը, որն էապէս պայմանաւորուած է մէկ կողմից՝ հայ-ադրբեջանական «խաղաղութեան» եւ միւս կողմից՝ հայ-թուրքական թշնամութեան «զրոյացման» խօսոյթներով, ինքնին բխում է պարտուողական հոգեվիճակից եւ Թուրքիա-«Ադրբեջան» տանդեմին սպասարկելու ՀՀ իշխանութիւնների կատարողական յանձնառութիւնից, որքան էլ որ ՔՊ-ականները փորձեն վարդագոյն ձեւացնել իրականութիւնը։
-
12.07.2024|
08:18
Գեղեցիկ ու անկրկնելի է ներկայացրել ՂԱՐԱԲԱՂԸ Աղասի Այվազյանը:
Կարճ տարածքում` մեծ ընդհանրացումներ ու պատկերավոր հզոր գեղարվեստական մտածողություն:
ՈՒժ ու կորով սիրելի արցախցիներիս:
-
11.07.2024|
20:13
Ալեքսանդր Մանթաշյանցի ու Եսայի Փիթոյանի "ՄԱՍԻՍ՛՛ հեղուկատար շոգենավը։ Կառուցվել է Նյուքասլում "Չ․ Միտչել և ընկ․" կողմից 1882 թ․ ապրիլի 29-ին։ Պաշտոնապես, հանդիսավոր պայմաններում, ծովային կանոններին համաձայն շահագործման է ընդունվել մայիսի 18-ին։ Երկու օր անց ուղղություն է վերցրել Բալթյան ծովով Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից՝ Նևա ու Վոլգա գետերով հասել Կասպից ծով։
-
10.07.2024|
08:06
...Ապրեց լույսի նման, ապրեցրեց հայ արվեստը, գուրգուրաց ամեն ձեռագործ պատառիկի ու նախշի վրա, որոնք հայթայթելու համար հասնում էր Հայաստանի ամենահեռավոր շրջաններ ու գյուղեր: Արվեստաբան, թատերագետ Ռուբեն Զարյանը մի առիթով հիշել է, որ Սերիկը առանց տրտնջալու հասնում էր Հայաստանի ամենահեռավոր շրջաններ. այդպես էր պահանջում աշխատանքը՝ ուրեմն պետք է աներ, ինչպես բոլորը՝ այնպես էլ ինքը.
-
09.07.2024|
13:37
Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի արժեքավոր նմուշների շարքում էր հենց բուն թանգարանի մուտքի դուռը։ Այն պատրաստվել է արցախցի վարպետ Ռոբերտ Ասկարյանի կողմից՝ 1983-85 թվականներին...
-
08.07.2024|
13:50
Հուլիսի 8-ը հայ արձակի մեծագույն վարպետ Ակսել Բակունցի մահվան օրն է: Այս վերջին բառակապակցությունը մեծ վերապահությամբ կարելի է օգտագործել, քանզի արձակագիրը զոհ գնաց ստալինյան բռնաճնշումներին, ավելի ստույգ՝ տխրահռչակ «եռյակի» վճռով գնդակահարվեց: Իսկ դրան նախորդել էին տանջալից հարցաքննությունները, անմարդկային կտտանքները, անհիմն մեղադրանքները՝ «կարված» սուտ մատնություններից: Ամեն կերպ իր անմեղությունն ապացուցելու՝ բարձրագույն տարբեր ատյաններ հղած նրա նամակները ևս սպասված արդյունքը չտվեցին:
-
07.07.2024|
22:22
Երեկ իմ «ամենախենթ» ընկերներից Վահրամ Լալայանի ծննդյան օրն էր:
-
07.07.2024|
12:48
Մարդկության պատմության մեջ իշխանությունների կողմից խոշորամասշտաբ սուտն ու կեղծիքի հեղեղը ինդիկատորներ են, որոնք խոսում են գործերի վատ լինելու մասին։
-
06.07.2024|
18:02
Ղևոնդ Ալիշանը (հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ) Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ է: Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։